«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Անոթային վիրաբուժության կլինիկա հաճախ են դիմում զարկերակային համակարգի հիվանդություններով: Այս շարքում առաջինը զարկերակային թրոմբոզներն են: Անոթային վիրաբույժ Քնարիկ Բադալյանը նշում է, որ զարկերակային թրոմբոզների հիմնական պատճառը խցանող աթերոսկլերոզն է, որի ժամանակ զարկերակի լուսանցքը խցանվում է թրոմբային մասայով: Քանի որ զարկերակները օրգանները սնուցող անոթներն են, այդ պատճառով անոթի խցանումը բերում է օրգանի կամ վերջույթի իշեմիայի, ինչն էլ իր հերթին կարող է պատճառ հանդիսանալ տվյալ օրգանի կամ վերջույթի կորստի:
1. Զարկերակային թրոմբոզները կարող են առաջանալ ինչպես խոշոր, այնպես էլ մանր և միջին տրամաչափի անոթներում, և կախված խցանված անոթի տրամաչափից և տեղակայումից ունենում են համապատասխան կլինիկական դրսևորում:
2. Կլինիկորեն դրսևորվում է վերջույթներում`
1.Հանկարծակի առաջացող սուր ցավեր
2.Սառնություն
3.Թմրածություն
4.Զգացողության խանգարումներ
5.Շարժումների սահմանափակում
6.Գունատություն, մաշկի «մարմարանման» գունավորում:
Խորհուրդ է տրվում հետևյալ նշանների դեպքում հնարավորինս վաղ դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ բուժման արդյունավետությունը կախված է վաղ դիմելիությունից:
3. Բուժում`
1. Վիրահատական
2. Դեղորայքային (պահպանողական):
4. Աշխարհում զարկերակային թրոմբոզներից մահացությունը հասնում է մոտ 35%-ի, իսկ անդամահատումը 40% ից ավելի է:
.png)